«Իսլամական Պետությունը» գրավել է Դեր Զորը


04:58 , 18 հունվար, 2017

Image resultOperativ.am-ը գրում է․

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները կտրել են զինվորական Դեր Զորի օդանավակայանը քաղաքի մնացած հատվածներից: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

Օդանավակայանում են մնացել կառավարության բանակի զինվորները:

Ինչպես նշում է Agence France-Presse-ը, «ԻՊ»-յան հարձակումը այս շրջանի վրա շարունակվում է չորս օր: Երեքշաբթի օրը իշխանությունները այնտեղ են ուղարկել զինվորական նոր ուժեր:

«Իսլամական պետության» զինյալները գրավել են Դեր Զորի մեծ մասը դեռևս 2014 թվականին և 2015 թվականից սկսած փորձում են գրավել նրա մնացած շրջանները: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, քաղաքի արևմտյան հատվածում ապրում է մոտ 100 հազար մարդ: