Ընտրվել է Եվրախորհրդի նոր նախագահը


03:22 , 18 հունվար, 2017

Operativ.am-ը գրում է․

Իտալացի քաղաքական գործիչ Անտոնիո Տայանին հաղթել է Եվրոպական խորհրդարանի նախագահի ընտրություններում: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն:

Եվրախորհրդարանի տվյալներով Տայանին ստացել է 351 ձայն, այն դեպքում երբ նրա մրցակիցը՝ Ջաննի Պիթելլան, ստացել է 282 ձայն:

Թեկնածուներից և ոչ մեկը չի կարողացել ձայների մեծամասնությունը հավաքել:

Իր կարիերայի ընթացքում իտալացի քաղաքական գործիչը երկու անգամ զբաղեցրել է եվրաքարտուղարի պաշտոնը տրանսպորտի և արդյունաբերության ոլորտում: