Թերեզա Մեյ․ Բրիտանիան դուրս է գալու եվրոպական ընդհանուր շուկայից


18:09 , 17 հունվար, 2017
Azatutyun.am-ը գրում է.
 Եվրոպական միությունից Միացյալ Թագավորության դուրս գալու վերջնական պայմանները պետք է հավանության արժանանան բրիտանական խորհրդարանի կողմից, հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը՝ այսօր ելույթ ունենալով Լոնդոնում:
 Մեյի խոսքով՝ Մեծ Բրիտանիան չի կարող «կիսով չափ ԵՄ-ում, իսկ կիսով չափ դրսում» լինել, հետևաբար՝ ԵՄ-ի հետ ասոցացված անդամակցությունը բացառվում է:
Նա նաև ընդգծել է, որ երկիրը պետք է վերահսկի միգրացիոն հոսքերը այդ թվում ԵՄ անդամ երկրներից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: