Ռուսաստանն Ադրբեջանին «Տոր» զենիթա-հրթիռային համալիրներ է տրամադրել


17:00 , 17 հունվար, 2017
 Ռուսաստանն Ադրբեջանին «Տոր» զենիթա-հրթիռային համալիրներ է տրամադրելYerkir.am-ը գրում է.
 Daily Star բրիտանական պարբերականի վերլուծաբան Փիթեր Թրումենը իր` «Պուտինի վերջին զենքը երկնքից «փչելու է» ամերիկյան հրթիռները» հոդվածում գրում է ռուսաստանյան «Տոր» զենիթա-հրթիռային համալիրի մասին, որը հակահրթիռային և հակաօդային պաշտպանության խնդիրներ է լուծում, և այն, ըստ հեղինակի, բացի ռուսական բանակից, ներկայումս ունի նաև Ադրբեջանը. տեղեկացնում է haqqin.az-ը:
 Կայքը հավելում է, որ ռուսաստանյան ԶԼՄ-ներն էլ են գրել, որ Ադրբեջանին տրամադրվել է «Տոր» զենիթա-հրթիռային համալիրի 8 միավոր: