«100 օրական» գործադիրը


14:52 , 17 հունվար, 2017

Картинки по запросу կառավարությունՓորձենք անդրադառնալ կառավարության գործունեության 100-օրյա գնահատականներին, և առանձնացնել առավել կարևոր այն ոլորտները, որոնք հանրության համար ունեն անմիջական ազդեցություն: Տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտը խթանելու նպատակով մշակել է էլեկտրոնային լիցենզավորման համակարգ, մեկնարկել է Վանաձոր-Ալավերդի մինչև վրացական սահման ձգվող Մ6 մայրուղու վերականգնման և բարելավման ծրագիրը, այս ընթացքում նախատեսվել է փորձարկել է Եվրոպայից Իրան ՀՀ տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների ծրագիրը, բացվել է Բագրատաշենի նորակառույց սահմանային անցակետը:

Քաղաքացիներին մատուցող ծառայությունների մատչելիության և կոռուպցիոն ռիսկերի նվազման համար իրականացվել է «մեկ միասնական պատուհանի» ներդրման ծրագիրը:
Քաղավիացիայի ոլորտում 2016-ի վերջին եռամսյակում կարևոր քայլ կարելի է համարել երկու նոր ավիափոխադրողների` «Բրյուսել էյրլանզ» և ռուսական «Պոբեդա» ընկերությունների ներգրավմամբ և ՀՀ անդամակցությունը ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիրոն գոտի:
Կարող ենք փաստել մի բան` հնարավոր չէ ադյունավետ կառավարել տնտեսությունը և հասնել այն որակական փոփոխություններին, որ կարող է փոփոխություն մտցնել հասարակ քաղաքացու կյանքում: