Ուկրաինայում ապամոնտաժվել է Լենինի ավելի քան 1300 հուշարձան
23:24 , 16 հունվար, 2017
Panorama.am-ը գրում է.
Ուկրաինայում Վլադիմիր Լենինի ավելի քան 1,3 հազար հուշարձան է ապամոնտաժվել դեկոմունիզացիայի շրջանակում, անվանափոխվել է շուրջ 51 հազար օբյեկտ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչը:
«Դեկոմունիզացիայի ժամանակ ապամոնտաժվել է «պրոլետարիատի առաջնորդի» 1320 հուշարձան և տեղադրվել է Ուկրաինացի ազգայնականների կազմակերպության (ՌԴ-ում արգելված կազմակերպություն) առաջնորդի 4 հուշարձան»,- գրել է Վ. Վյատրովիչը ֆեյսբուքյան իր էջում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ: