Իրանի զինուժը ոչնչացրել է Թեհրանի վրայով թռչող անօդաչու սարքը


22:48 , 16 հունվար, 2017
 Իրանի զինուժը ոչնչացրել է Թեհրանի վրայով թռչող անօդաչու սարքըYerkir.am-ը գրում է.
 Իրանի հակահրթիռային պաշտպանության ուժերը ոչնչացրել են մայրաքաղաքի վրայող թռչող անօդաչու սարքը, հաղորդում է Tasnim–ը վկայակոչելով Թեհրանի նահանգապետ  Էյիզ Ֆարհադիին։
 Նրա խոսքով, անօդաչու սարքը, որը ինչպես պարզվել է եղել է կվադրոկոպտեր (չորս պտուտակներով փոքր տարածությունների վրա կառավարվող անօդաչու) մուտք է գործել Թեհրանի՝ թռիչքների համար փակ գոտի առանց համաձայնեցման կամ թույլտվության։  Նահանգապետը նշել է, թե անօդաչու սարքի տերը անհայտ է, սակայն անհանգստանալու առիթ չկա։