Հայտնաբերվել է Բիշքեկի մոտ կործանված Boeing-ի «սև արկղը»
18:18 , 16 հունվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Հայտնաբերվել է Բիշքեկի մոտ կործանված Boeing 737 ինքնաթիռի «սև արկղերից» մեկը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ղրղզստանի ԱԻՆ-ի աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ երկրորդ «սև արկղի» որոնման աշխատանքները շարունակվում են։
Տեղեկատվության համաձայն՝ «սև արկղը» կփոխանցվի Միջպետական ավիացիոն կոիտեի անդամներին, որոնք հանրապետություն են ժամանելու վաղն առավոտյան։
Հոնկոնգ-Ստամբուլ չվերթն իրականացնող օդանավը միջանկյալ վայրէջք էր պատրաստվում կատարել Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, երբ ընկել է բնակելի տների վրա՝ ավերելով բազմաթիվ շինություններ: Ավիավթրաի հետևանքով զոհվել է 37 մարդ։
Ղրղզստանում հունվարի 17-ին սուգ է հայտարարվել։