18:40 , 16 հունվար, 2017«Մեղադրյալը մեզ խոստովանել Է, որ որպես կանոն աչքի տակ ունեցել Է 7-ից մինչեւ 10 տարեկան աղջիկների: Նա ընտրում Էր աղջկա, որը մենակ Էր դպրոցից տուն գնում, նրան մոլորեցնում Էր, ասելով, թե նրա հայրը իրեն խնդրել Է հագուստ կամ այլ իրեր հանձնել նրան, եւ աղջկան տանում Էր ամայի վայր»,-ոստիկանի խոսքը մեջբերում Է NDTV հեռուստաալիքը:
Ձերբակալված Սինուլ Ռաստոգին հինգ երեխաների հայր Է, նա ավելի վաղ արդեն ձերբակալվել Էր անչափահասների նկատմամբ ոտնձգությունների համար եւ վեց ամիս անցկացրել բանտում: Հանցագործն աղջիկների վրա հարձակվում Էր հիմնականում Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգում եւ հարեւան տարածաշրջաններում:
Տեղական ԶԼՄ-ների կարծիքով՝ հանցագործին կարող Էր օգնել այն, որ ավանդական Հնդկաստանում բռնաբարության զոհերը եւ նրանց ընտանիքները շատ հաճախ իրենք են փորձում թաքցնել նման հանցագործությունները, որպեսզի աղջկա անունը «չարատավորվի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: