Դուբայում սաֆարի-կենդանաբանական այգի կբացվի


15:16 , 16 հունվար, 2017

 Դուբայում սաֆարի-կենդանաբանական այգի կբացվիYerkir.am-ը գրում է.

Dubai Safari այգին, որի շինարարությանը վրա ծախսվել է 1 մլրդ դիրհեմ` 270 մլն դոլար, կբացվի 2017 թվականի սեպտեմբերին. հայտնում է РИА Новости-ն:

Կենդանաբանական այգին նախագծվել է բաց` սաֆարիի սկզբունքով, որտեղ հնարավոր կլինի զբոսնել հատուկ տրանսպորտով: Այնտեղ կլինեն աֆրիկյան, արաբական և ասիական «գյուղակներ», նաև` անասնաբուժական հիվանդանոց ու հետազոտական կենտրոն:

Նախնական փուլում այգում 3,5 հազար կենդանի կլինի: