Սերժ Սարգսյանը ցավակցել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին


14:56 , 16 հունվար, 2017

 Սերժ Սարգսյանը ցավակցել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ ԱթամբաևինYerkir.am-ը գրում է. 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Բիշքեկի մերձակայքում՝ բնակելի հատվածում օդանավի վայր ընկնելու հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: 

Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում: