14:02 , 16 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի դիտարկում հակառուսական պատժամիջոցների չեղարկման դիմաց միջուկային զինանոցի կրճատման` Թրամփի առաջարկը. հայտնում է РИА Новости-ն:
«Ներկայումս որևէ բանակցություններ այդ հարցով չեն ընթանում… Այդ թեման կարող է քննարկվել միայն Թրամփի երդման արարողությունից հետո»,- նշել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատրաստ է առաջարկել պատժամիջոցների չեղարկում միջուկային զինանոցի կրճատման դիմաց: