Թուրքիայում գործազուրկների թիվը հատել է 3 միլիոնի սահմանը


13:10 , 16 հունվար, 2017

 Թուրքիայում գործազուրկների թիվը հատել է 3 միլիոնի սահմանըYerkir.am-ը գրում է.

Հայտարարվել են Թուրքիայում գործազրկության ցուցանիշները:

Ըստ Demokrathaber-ի՝ գործազրկության մակարդակը,  2016 թվականի հոկտեմբեր ամսվա ցուցանիշներով, ավելացել է 11.8 տոկոսով՝ համեմատած 2015 թվականի նույն ամսվա ցուցանիշի հետ: Այսինքն` գործազրկության մակարդակը ավելացել է 500.000-ով: Այսպիսով` Թուրքիայում գործազուրկների թիվը հասել է 3 միլիոն 647 հազարի սահմանը: