Նուբարաշենի ճանապարհի հենց կողքին շների զանգվածային բաց գերեզմանոց է հայտնաբերվել


19:22 , 27 մարտ, 2012

Նուբարաշենի ճանապարհի հենց կողքին շների զանգվածային բաց գերեզմանոց է հայտնաբերվել: Ակնհայտորեն սատկացրած են այդ շները: Մի քանիսի գլխին անգամ արյան հետքեր կան, ինչը նշանակում է կոպիտ ուժ է կիրառվել: Զարմանում եմ սրանք քրիստոնյա են, թե մուսուլման: վստահ չեմ, բայց հավանաբար բաց գերեզմանը պատկանում է Յունիգրաֆ իքս ընկերությանը, որը զբաղվում է երեւանի շների վնասազերծմամբ: Այս մասին ռեպորտաժը դիտեք Արմնյուզով հենց հիմա: