Մենք չենք պայքարելու քուրդ զինյալների դեմ. Իրաքի վարչապետ


11:10 , 16 հունվար, 2017

 Մենք չենք պայքարելու քուրդ զինյալների դեմ. Իրաքի վարչապետYerkir.am-ը գրում է.

Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել է, որ Իրաքը չի պատերազմի Քուրդիստանի բանվորական կուսակցություն խմբավորման դեմ. Տեղեկացնում է Demokrathaber-ը:

Իրաքի վարչապետը նման հայտարարություն է արել՝ խոսելով Բաղդադում հունվարի 7-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ կայացած հանդիպման մասին:

«Մենք Թուրքիային ասել ենք, որ չենք պայքարելու ՔԱԿ-ի դեմ և չենք խոչընդոտելու նրանց կողմնակից հանդիսացող իրաքցիների ու հատկապես եզդիների պայքարին»,- հայտարարել է ալ Աբադին: