11:00 , 16 հունվար, 2017
Panorama.am-ը գրում է.
Ադրբեջանական հաքերներն արդեն մի քանի օր է հարձակվում են հայկական ֆեյսբուքյան հաշիվների վրա, կոտրում դրանք և տեղադրում մահացած զինվորի նկարը։ Հաշիվները հարձակումներից պաշտպանելու համար տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի նկատառումներ է ներկայացրել.
«ա․ Եթե ձեր հաշիվը կոտրել են, դա ձեր մեղքն է։ Քանի որ ադրբեջանական հաքերները եսիմ ինչ բաներ չեն անում, ֆեյսբուքը չեն կոտրում։ Կոտրում են մարդկանց։
բ․ Հիմնականում հաշիվները կոտրում են մի քանի ձևով։ Կամ դուք նույն գաղտնաբառը օգտագործում եք մի քանի տեղ, և դա արդեն խնդիր է։ Այն միշտ պետք է տարբերվի։ Կամ կեղծ հղում են ուղարկում, որը տեսքով նման է ՖԲ-ին կամ ձեր մեյլին։ Երբեք մի կտացրեք հղումներին․ ձեռքով հավաքեք։ Նույնիսկ եթե հղումը ընկեր է ուղարկել։ Իրեն էլ կարող ա կոտրած լինեն։
գ․ ՖԲ հաշիվը պաշտպանելու համար կիրառեք քայլերը, որ տրված են այստեղ:
դ․ Հարևանները հարձակումները շարունակելու են»:
Փորձագետը խորհուրդ է տալիս.
«Անծանոթ ափփլիքեյշններ մի տեղադրեք։ Դրանք առանց ձեզ ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից ստուգվեք, բոլոր անծանոթ ափփերը անջատեք։
բ․ Ընդհանրապես ուշադիր եղեք՝ վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գալ
Իսկ հիմա պաշտպանենք կոնկրետ ձեր պրոֆիլը․
1․ Նորմալ մեյլի վրա կցեք պրոֆիլը։ Ամենալավը Gmail: Լավ կանեք ևս մեկ մեյլ նշեք որպես այլընտրանքային:
2. Մեյլի և Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն:
3. Գնում ենք ՖԲ settings>>mobile և ավելացնում ենք ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ