11:07 , 8 մարտ, 2013
Սիրելի հայրենակիցներ
Կանանց տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ մեր Հայրենիքի, աշխարհասփյուռ հայության, ինչպես նաև իմ հարազատ Արմավիրի մարզի մայրերին, կանանց, քույրերին և դուստրերին: Մաղթում քաջառողջություն, հաջողություններ կյանքում և աշխատանքում, սեր և ջերմություն:
Առանձնահատուկ շնորհավորելով որդեկորույս մայրերին, որոնց զավակները՝ իմ մարտական ընկերները, իրենց կյանքի գնով ապահովեցին Արցախի անկախությունը, գլուխ եմ խոնարհում նրանց առջև, և հավաստիացնում, որ ամեն ինչ կանենք, մեր ձեռքբերումներն այնպես կպահպանենք ու կզարգացնենք, որպեսզի հերոս զավակներ ծնած մայերերին երբեք չլքի հպարտության զգացումը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Առաքել Մովսիսյան