Slaq.am-ը գրում է.
Facebook սոցիալական ցանցը պատրաստում է միջոցառումներ՝ Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններից առաջ կեղծ նորությունների տարածման դեմ պայքարի համար, որոնք կանցկացվեն աշնանը։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Սոցցանցը հայտարարել է Correctiv մեդիա-ընկերության հետ համագործակցության մասին, որը կզբաղվի Գերմանիայում Facebook-ով տարածվող նորություններում փաստերի ստուգմամբ։ Ամերիկյան կորպորացիան մտադիր է հետագայում այդ աշխատանքին կցել այլ լրագրողական կազմակերպությունների։