Դեկտեմբերի 30-ին վիրավորված զինծառայողը հոսպիտալում մահացել է


09:20 , 16 հունվար, 2017

168.am-ը գրում է.

Հունվարի 15-ին՝ ժամը 23:35-ին, Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 2016թ. դեկտեմբերի 30-ին հակառակորդի կողմից ծանր վիրավորում ստացած զինծառայող, 1996թ. ծնված Գարիկ Արտաշեսի Վարդանյանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: