Լիտվան Կալինինգրադի հետ սահմանին պատ կկառուցի
23:50 , 14 հունվար, 2017
Panorama.am-ը գրում է.
Լիտվայի այս տարվա բյուջեով նախատեսվում է պարիսպ կառուցել Կալինինգրադի հետ սահմանին,- գրում է «Ռիա նովոստի»-ն՝ հղում անելով Lietuvos žinios կայքին:
«Մինչ այս Լիտվայի և Կալինինգրադի մարզի պետական սահմանը նշվել է միայն հատուկ նշաններով և 13 մետրանոց հսկողության գծով»,-գրում է կայքը:
Իշխանությունները մտադիր են այդ նպատակով 3.6 մլն եվրո ծախսել:
Լիտվայի ՆԳ նախարարի խոսքով՝ «պարսպի մերձակայքում սահմանի հսկողության արդիականացված համակարգ կտեղակայվի, որի համար միջոցներ կհատկացվեն հաջորդ տարի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ: