23:24 , 14 հունվար, 2017Նորվեգական Verdens Gang պարբերականը գրում է, որ շատ թուրք դիվանագետներ կամ զինվորականներ չեն ցանկանում հետ վերադառնալ Թուրքիա: «Եթե վերադառնամ երկիր, անմիջապես կկալանավորվեմ: Ստիպված կլինեմ բռնության ներքո կեղծ ցուցմունքներ տալ»,- պարբերականին ասել է մի թուրք զինվոր, ով ցանկացել է մնալ անանուն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի խոսնակը պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայող մի շարք թուրք սպաներ կալանավորված են, իսկ որոշներն էլ ապաստան ստանալու դիմումներ են ներկայացրել տարբեր երկրների: