Փարիզը կծախսի 300 միլիոն եվրո՝ Էյֆելյան աշտարակի հերթերը նվազեցնելու համար


22:18 , 14 հունվար, 2017
Փարիզը կծախսի 300 միլիոն եվրո՝ Էյֆելյան աշտարակի հերթերը նվազեցնելու համարAysor.am-ը գրում է.
 Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարել է Էյֆելյան աշտարակի արդիականացման մեջ 300 միլիոն եվրո ներդնելու պլանի մասին, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:
 Միջոցները գերազանցապես ուղղվելու են տեսարժան այդ վայրի հերթերի նվազեցմանը։ Տեղական իշխանությունները հերթերի դեմ պայքարել մտադիր են այցելուների համար ընդունելության նոր գոտիների ստեղծմամբ։ Ծրագրված է նաև ներդնել պիկ ժամերին հյուրերի հոսքի կառավարման համակարգ։
 Բացի այդ, միջոցները ծախսվելու են աշտարակի կոսմետիկ համակարգի, կառույցի համակարգերի կատարելագործման և այլ կարիքների համար։ Փարիզի քաղաքապետարանը մտադիր է հետագա 15 տարիներին Էյֆելյան աշտարակի վրա տարեկան ներդնել 20-ական միլիոն դոլար։
 Մինչ այդ դրա վրա տարեկան ներդրվել է մոտ 13.7 միլիոն դոլար։ Տարեկան Էյֆելյան աշտարակ այցելում է 7 միլիոն զբոսաշրջիկ։