Մահացել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը
21:12 , 14 հունվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Մահացել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը՝ Նատալյա Ալթունյանը։ Նա 48 տարեկան էր։
«Ցավով տեղեկացնում ենք, որ այսօր մահացել է առողջապահության նախարարի կինը», - Aysor.am-ի թղթակցին ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։ Aysor.am-ի տեղեկություններով, Նատալյա Ալթունյանը տառապում էր ծանր հիվանդությամբ։
Aysor.am-ը ցավակցում է Ալթունյանների ընտանիքին։