46-ամյա օպերատորի նոր տունը գտնվում է այն տնից ոչ հեռու, որտեղ ապրում է Ջուլիան երեխաների հետ: Այս քայլին դերասանուհին գնացել է 14 տարվա ամուսնությունից հետո, որովհետև հոգնել է կուտակված պահանջներից և տարաձայնություններից:
Երևում է՝ այս տեղեկությունը ճիշտ է. օրերս պապարացիները Ջուլիային տեսել են փողոցում անհայտ տղամարդու հետ համբուրվելիս:
Լուսանկարներում երևում է, որ Ջուլիան և նրա նոր սիրելին նախ ջերմորեն համբուրվում են, գրկում իրար, հետո ինչ-որ բան են պարզում: Ականատեսների խոսքով՝ Ջուլիան և անծանոթ տղամարդը երջանիկ են եղել միմյանց ընկերակցությամբ: