ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը հրդեհ է բռնկվել


18:21 , 14 հունվար, 2017
Lurer.com-ը գրում է.
 Հունվարի 14-ին, ժամը 08.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 29 հասցեում գտնվող Գերմանիայի դեսպանատան երկրորդ հարկից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
 Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
 Հրդեհը մարվել է ժամը 08.49-ին: Պարզվել է, որ դեսպանի սենյակում այրվել են էլ.տաքացուցիչի էլ.լարերը և պատին ամրացված մեկ նկար:
 Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է ՃԿԱԿ-ում արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը: