Իտալիայի վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից


15:12 , 14 հունվար, 2017

1477558819Araratnews.am-ը գրում է.

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին դուրս է գրվել Հռոմի հիվանդանոցից, որտեղ գտնվում էր հունվարի 11-ից. հաղորդել է իտալական Repubblica թերթը:

Հիշեցնենք, որ Ջենտիլոնին տեղափոխվել էր Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոց և ենթարկվել արյան անոթների լայնացման վիրահատության:

Երկրի կառավարության ղեկավարը հոսպիտալացվել էր Փարիզ կատարած այցից հետո, որտեղ հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: