Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով ձերբակալվածներին մեղադրանքներ են ներկայացվել


14:16 , 14 հունվար, 2017

636044179642770146344629309_kim-kardashian-emojiAraratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնական մեղադրանքներ են ներկայացրել Փարիզում հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով ձերբակալված ենթադրյալ կազմակերպչին. հաղորդում է The Telegraph-ը:

Մեղադրանքներ են ներկայացվել նաև կազմակերպչի հինգ գործակիցներին: Գործով բոլոր կասկածյալներն արդեն վաղուց հայտնի են եղել իրավապահ մարմիններին. նրանցից յուրաքանչյուրը բազմաթիվ կողոպուտների և հարձակումների հեղինակ է:

Նշվում է, որ հանցագործները շատ լավ տեղեկացված են եղել Քիմի գտնվելու և այլ մանրամասների մասին: