13:34 , 14 հունվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Հունվարի 13-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Եղվարդ քաղաքի թաղամասերից մեկում գտնվող անասնագոմից բերման է ենթարկվել 35-ամյա Ա. Փ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որոնք կատարվել են անչափահասի նկատմամբ):
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: