00:26 , 8 մարտ, 2013![]() |
| ՀՀ կրթության և գիտության նախարար |
Շնորհավորում եմ բոլոր կանանց` մայրերին, քույրերին, աղջիկներին, կրթության ոլորտի գործընկերներիս և ուսանողուհիներին` Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ:
Կանայք ակտիվ մասնակցություն ունեն հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում և հատկապես կրթության ոլորտում: Մանկավարժի դժվարին ու պատասխանատու առաքելությունը նրանք իրականացնում են մայրական ջերմությամբ և նվիրումով` ապահովելով սերունդների կրթության ու դաստիարակության գործը` նորագույն գիտելիքների փոխանցմամբ, ավանդույթների ու բարոյական արժեքնեը հարատևմամբ:
Կրթության ոլորտում աշխատող սիրելի կանայք` դաստիարակ և ուսուցչուհի, դասախոս և գիտնական, այս տոնը լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով:
Շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ և ուրախություն: