Պիզելլիի դուբլը հաղթանակ է բերել «Ալ Ֆուջեյրեին»


11:25 , 14 հունվար, 2017

Պիզելլիի դուբլը հաղթանակ է բերել «Ալ Ֆուջեյրեին»PanARMENIAN.Net-ը գրում է.

Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում «Ալ Ֆուջեյրեն» իր դաշտում ընդունում էր «Ռաս Ալ Հայմին»: «Ալ Ֆուջեյրան» հաղթել է 2:0 հաշվով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի կրկնակի գլի շնորհիվ, հայտնում է Armfootball-ը:

Մարկոսը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ խաղին:

«Ալ Ֆուջեյրեն» 3-րդ տեղում է 14 միավորով: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 21-ին «Աջմանի» հետ: Խաղն արտագնա կլինի: