Թող երջանկությունը գոնե մեկ անգամ բախի յուրաքանչյուր կնոջ սրտի դուռը. շնորհավոր Մարտի 8


23:53 , 7 մարտ, 2013

Կանանց տոնը համընկնում է բնության զարթոնքի` գարնան նախերգանքի հետ, քանի որ գարունը կնոջ նման գեղեցիկ է, պայծառ և լի արևային ժպիտներով: 
Կնոջից է սկզբնավորվում կյանքը, և մարդկությունը իր գոյությամբ առաջնահերթ պարտական է նրան: 
Մարտի 8-ի` Կանանց միջազգային տոնի առթիվ շնորհավորում եմ մեր մայրերին, քույրերին, կանանց ու դուստրերին:
Եկե’ք մեր սրտի հետ միասին նրանց նվիրենք աշխարհի բոլոր ծաղիկները, մաղթենք, որ նրանց սրտերում միշտ գարուններ լինեն և ջերմացնեն նրանց հոգիները արևային տաք համբույրներով:
Թող որ հրեշտակային հմայքը անսպառ լինի, լինեք միշտ մեր կողքին` առավել ուժեղ դարձնելով մեզ, երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում, և շարունակեք ազնվորեն և անմնացորդ ծառայել ձեր ընտանիքների բարօրությանը, հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին և մարդկային երջանկությունը գոնե մեկ անգամ բախի յուրաքանչյուր կնոջ սրտի դուռը:
ՍԻՐՈՎ` ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8: