Բաց նամակ բաց նամակ գրողներին


22:25 , 7 մարտ, 2013

 

Հաաաաաաաաա, մեկ էլ նամակները: Էս մի շաբաթ ա ով ում բռնում ա, նամակ ա ուղարկում, հետն էլ անունը դնում ա` բաց: Ես հասկանում եմ, որ մի խումբ մտավորականներ կարող են, օրինակ, միասին մի բաց նամակ ուղարկել երկրի նախագահին, որ հա՛մ մենք կարդանք, հա՛մ էլ ասենք՝ փաստորեն հլա մտավորականներ ունենք: Բայց չեմ հասկանում, երբ նախարարը բաց նամակ ա ուղարկում մի երգչուհու: Որ ի՞նչ: Որ ով էքստազի մեջ ընկնի՞, ո՞ւմ ա դա հուզում:
Դրա համար հեռախոս կա, զանգեք Ձեր մտահոգությունները կիսվեք մեկդ մյուսի հետ: Չե՞ք կարողանում զանգել: Դիմեք` Րաֆֆին կզանգի, նրա համար դա պրոբլեմ չի, նրա համարից զանգերը առանց հերթ են սպասարկվում: Բա՞ն ունեք ասելու: Նյութ հրապարակեք: Թե չէ բաց նամակ, բաց նամակ, արդեն մեզ նամակագրած եք պահում: