Իբրահիմովիչ. «Մխիթարյանի գոլը հավերժ կհիշվի»


23:12 , 13 հունվար, 2017
Panorama.am-ը գրում է.
 «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հետաքրքիր մանրամասներ է պատմել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի` «Սանդերլենդի» դարպասը խփած գոլի մասին, որը դեկտեմբեր ամսվա կտրվածքով ճանաչվել է լավագույնը Պրեմիեր լիգայում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
 «Յուրահատուկ գոլ էր: Դա անհնար է նկարագրելը, այդպիսի գոլի մասին նույնիսկ դժվար է երազել: Ուրախ եմ Մխիթարյանի համար, քանի որ այդ գոլը հավերժ կհիշվի: Ուրախ եմ նաև, որ ինքս էլ մասնակցություն եմ ունեցել այդ հարցում: Այո, Մխիթարյանի հետ մշակել էինք այդ հարվածը` դեռևս գոլից շաբաթներ առաջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: