Օլիգարխների հետ ինձ շատ հանգիստ եմ զգում. վարչապետ
21:48 , 13 հունվար, 2017
Panorama.am-ը գրում է.
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը հարցրեց, թե վարչապետը օլիգարխների հետ լեզու գտնո՞ւմ է, օրինակ կարո՞ղ է ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք կամ ալյուրի գինը մի թանկացրեք:
Վարչապետը հարցին հարցով պատասխանեց. «Իսկ դուք համարում եք, որ դա իմ գործառո՞ւյթն է»: Այնուհետև ավելացրեց. «Օլիգարխների հետ ինձ շատ հանգիստ եմ զգում, ապահով: Ես չգիտեմ այդ բառի տակ ինչ եք դնում, ապահով»: Կարեն Կարապետյանի խոսքերով՝ կարագի, ալյուրի գները թանկացել են, սակայն ոչ ահագին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: