Վարչապետը հորդորեց իրեն «միլիցա» չսարքել
18:40 , 13 հունվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Ամեն բան ներկրողին որ իմանամ, էդ ո՞ւր կհասնի, լրագրողների հետ այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով մենաշնորհներին ու բանանի ներկրման խոչընդոտներին՝ վարչապետը նշեց, որ իր համար կարևոր հարց չէ` պատիժ կրե՞լ են, թե՞ ոչ:
«Լավ, հիմա դուք ի՞նչ եք ուզում, որ ես ասեմ: Ես չգիտեմ՝ պատիժ կրել ա, թե չէ: Ինձ համար դա կարևոր հարց չէ: Ինձ համար կարևոր է, որ էդ տենդենցն էլ չլինի: Ունեք օրինակ, բերեք ասեք, բայց ինձ միլիցա մի սարքեք»,- շեշտեց Կ. Կարապետյանը: