Միհրան Ծառուկյանը 13 օրում 3.000.000-ը գերազանցել է
17:42 , 13 հունվար, 2017
Life.tert.am-ը գրում է.
Երգիչ Միհրան Ծառուկյանն իր երկրպագուներին «Ֆուլ հաուս» սիթքոմի շրջանակներում ներկայացրած «Գնա, գնա» տեսահոլովակը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել: 13 օրվա ընթացքում տեսահոլովակը youtube-ում 3 մլն-ը գերազանցել է:
Տեսահոլովակի դիտելիության քանակը շարունակում է օր օրի ավելանալ: Ավելի վաղ Միհրանը Instagram-ի էջում գրել էր. «Իմ շատ սիրելի հանդիսատես, անչափ շնորհակալ եմ այն մեծ սիրո համար, որ փոխանցում եք: Ձեր շնորհիվ մենք սահմանեցինք նոր ռեկորդ, 7 օրում 2 միլիոն դիտում և 20 հազար հավանություն։
Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել այս աշխատանքի կայացման գործում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։