ԵԱՀԿ ԽՎ նախագահը հորդորել է երկարաձգել ԵԱՀԿ գրասենյակի մանդատը Երևանում
17:00 , 13 հունվար, 2017
Armenpress-ը գրում է.
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ ավստրիացի Քրիստին Մուտոնենը հորդորել է անհապաղ համաձայնության գալ կառույցի անդամ որոշ երկրներում ԵԱՀԿ մանդատի երկարաձգման հարցում: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրին ԵԱՀԿ ԽՎ գրասենյակից:
«Դաշտային առաքելությունները երկար ժամանակ է ԵԱՀԿ կարևոր գործառույթներից են, որոնք օգնում են ԵԱՀԿ երկրներին հավատարիմ մնալ իրենց հանձնառություններին և հանդիսանում են կազմակերպության քարոզչական ներուժի կարևոր տարր», նշել է Մուտոնեն:
2016 թվականի դեկտեմբերի 31ին լրանում է Հայաստանում, Տաջիկստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների մանդատի ժամկետը: Հայաստանը սատարում է ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը և վերջինիս մշտապես աջակցություն է ցուցաբերում, մասնավորապես, ԵԱՀԿում ընդունվող համապատասխան որոշումների շրջանակներում: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը` «Արմենպրես»ի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակման մասին խոսակցությունները: