Իսրայելը ռազմական օդանավակայան է հրթիռակոծել Սիրիայում. Դամասկոսը սպառնում է պատասխանել


11:20 , 13 հունվար, 2017

Իսրայելը ռազմական օդանավակայան է հրթիռակոծել Սիրիայում. Դամասկոսը սպառնում է պատասխանելPanARMENIAN.Net-ը գրում է.

Իսրայելը հրթիռակոծել է սիրիական ՌՕՈւ Մեզե ռազմական օդանավակայանը, որը գտնվում է Դամասկոսի արվարձանում: Արդյունքում առնվազն 8 պայթյուն է որոտացել, օդանավակայանում հրդեհ է սկսվել: Առնվազն 4 մարդ է զոհվել, հայտնում է dpa գործակալությունը Սիրիայի անվտանգության ուժերում աղբյուրի վրա հղումով:

Al-Masdar News-ը հայտնում է, որ ոչնչացվել է զինամթերքի պահեստը, որի հետևանքով էլ պայթյուններ են որոտացել:

Սիրիական բանակը զգուշացրել է Իսրայելին, որ հրթիռակոծությանը կարող են հաջորդել պատասխան գործողություններ, հայտնում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Նշվում է, որ հրթիռներն արձակվել են Տիբերիաս լճի շրջանից, որը գտնվում է Իսրայելի հյուսիսում:

Ըստ պաշտոնական Դամասկոսի, Իսրայելի գրոհն այդպիսով աջակցել է ահաբեկչական խմբավորումներին, որոնց դեմ է պայքարում Սիրիայի կառավարությունը: