«Չորրորդ իշխանություն». Հրանտ Բագրատյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է դաշինքով


10:40 , 13 հունվար, 2017

«ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է մասնակցել դաշինքով, սակայն չի հայտարարում, թե ով է իր գործընկերը, ում հետ է պատրաստվում դաշինք կազմել։ «ՉԻ» հարցին ի պատասխան նա միայն ասել է՝ դաշինք կազմելու մտադրության մասին։ «Հայտարարության կլինի՝ կիմանաք։ Չեմ ուզում հիմա հայտարարել, թե ում հետ»,– ասել է նա։ Բագրատյանը միայն նշել է, թե ինքը լինելու է ընդդիմադիր դաշտում։ Իսկ ՀԱԿ-ի հետ համագործակցության մասին նա նշել է «Այս պահին ոչ մի հայտարարություն չեմ ուզում անել»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։