Թուրքիան և Ռուսաստանը հուշագիր են ստորագրել


23:28 , 12 հունվար, 2017
Image result for turkey russiaԹուրքիան և Ռուսաստանը Սիրիայում իրականացվող օդային գործողությունների համակարգման մասին այսօր հուշագիր են ստորագրել: Մոսկվայում երկու երկրների գլխավոր շտաբների պատվիրակությունների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ինչը նախատեսում է Սիրիայում երկու երկրների ռազմաօդային ուժերի գործողությունների անվտանգության ապահովման և համակարգման ոլորտում համագործակցություն:
Չնայած նման հուշագիր ստորագրված չէր, վերջին շրջանում, հատկապես անցած տարվա հոկտեմբերից, կողմերը համագործակցում և համակարգում էին գործողությունները օդուժի մասով: