Պուտինը փորձում է փլուզել ՆԱՏՕ-ն. Պենտագոնի ղեկավարի թեկնածու


22:18 , 12 հունվար, 2017

 Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Ջեյմս Մետիսը Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռնարկած միջոցներին հակազդելու անհրաժեշտության մասին, որոնք միտված են ՆԱՏՕ-ն փլուզելուն.
 «Ներկայումս ամենակարևորը իրականությունը ճանաչելն է, որ մենք ի դեմս Վլադիմիր Պուտինի, գործ ունենք Հյուսիսատլանտյան դաշինքը փլուզելու փորձի հետ։
 Կարևոր է հակաքայլեր ձեռնարկելը՝ դիվանագիտական, տնտեսական, ռազմական, մեր դաշնակիցների հետ աշխատելը, որպեսզի մեզ պաշտպանենք այնտեղ, ուր անհրաժեշտ է»։
 Մետիսը նաև ընդգծել է, որ Յալթայի կոնֆերանսից հետո ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ դրական շփումների հարցում ունի շատ կարճ ցուցակ։