Ջասթին Բիբերին երգելու համար տուգանել են 450 հազար դոլարով


20:04 , 7 մարտ, 2013

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերին Լոնդոնի իշխանությունները տուգանել են 450 հազար դոլարով` երկար ելույթ ունենալու համար:  Այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Լոնդոնի  Օ2 արենայում փոփ-երգիչը ժամը 23:00-ին ելույթն ավարտելու փոխարեն, համերգը շարունակել է մինչև 23:30 րոպե:

Տուգանքի այս չափն աննախադեպ է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի համար: Ավելի վաղ, չափազանց երկար համերգի համար 320 հազար դոլարով տուգանվել էր «The Rolling Stones» խումբը:  

19-ամյա երգչի երկրպագուներն արդեն ողողել են համացանցն իրենց դժգոհություններով: Նրանք նշում են, որ բավական չէ, որ  համերգը սկսվել է 2 ժամ ուշ և փոխհատուցվել 30 րոպեով, այժմ էլ տուգանում են  իրենց սիրելիին` յուրաքանչյուր րոպեի համար 15 հազար դոլարով: