Չեչնիայում բացահայտել են ԻՊ-ի հետ կապված ցանց
19:40 , 12 հունվար, 2017
Aysor.am-ը գրում է.
Չեչնիայի իրավապահ մարմինները հատուկ գործողության շրջանակներում ոչնչացրել են ընդհատակում գտնվող խմբավորում, որի գրոհայինները կապված են եղել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման հետ, հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ձերբակալվել են տասնյակ հանցագործներ, այդ թվում՝ նրանց աջակցողները», - ասել է աղբյուրը՝ ընդգծելով, որ բացահայտվել է ԻՊ-ի հետ կապված ողջ ցանցը։
«Интерфакс»-ի զրուցակիցը նշել է, որ հատուկ գործողությունն իրականացվել է Չեչնիայի Կուրչալոևի շրջանում։