20:36 , 12 հունվար, 2017Ձերբակալվածները՝ «Ֆարիդ Կ.-ն և Մեյրեդ Ե. Բ.-ն, կեղծ փաստաթղթեր են տրամադրել Կհալիդ Էլ Բաքրաուին»՝ Բրյուսելում ահաբեկչական գործողությունների կատարողներից մեկին, որոնք կազմակերպվել էին ահաբեկչական նույն այն խմբի կողմից, ինչ և Փարիզի ահաբեկչական գործողությունները: Փարիզում և նրա Սեն Դենի արվարձանում 2015 թվականի նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 130 մարդ, 2016 թվականի մարտի 22-ին Բրյուսելի մետրոյում և օդանավակայանում իրականացված պայթյունները 32 մարդու կյանք են խլել:
Այդ հարձակումների կազմակերպմամբ, զբաղվում էին Բելգիայի և Ֆրանսիայի արաբական ծագմամբ մի խումբ քաղաքացիներ, որոնք հաստատվել էին Բրյուսելում: Նրանց մեծ մասն ավելի վաղ մասնակցել Է Սիրիայի մարտական գործողություններին եւ կռվել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական կազմակերպության կողմում: