Մոսկվայում «օրենքով գողերի» հավաք են կանխել են


20:54 , 12 հունվար, 2017

 Մոսկվայում քրեական հետախուզության աշխատակիցները Կոմսոմոլսկի պողոտայում կանխել են «օրենքով գողերի» հավաքը, հաղորդում է primecrime.ru կայքը։
 «Բատոնի» ռեստորանում քրեական աշխարհի վերնախավի ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու իրենց գործերը, իսկ ժամանած ոստիկանները «բռնացրել են» օրենքով գողերի «արքաներին»՝ 51-ամյա Պիչուգային, 44-ամյա Վոսկրես Վասյանին, թբիլիսյան արմատներով 62-ամյա Գիա Դլիննիին ու 57-ամյա Փաաթա Մալենկիին։
 Ձերբակալվածները քրեական հեղինակություններ են, որոնք Մոսկվայում պայմանականորեն ներկայացնում են սլավոնական և վրացական գողական սփյուռքը։ Տեղեկատվության համաձայն՝ ոստիկաններն ավելի ուշ ազատ են արձակել ձերբակալվածներին։