16:58 , 12 հունվար, 2017«Սա կատա՞կ է, թե CENTCOM-ը խելքը կորցրել է: Կարծում եք, որ որևէ մեկը դրան կհավատա՞: Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի օրինականացնել ահաբեկչական խմբավորումը»,- ասել է Քալընը:
Թուրքիայի իշխանությունները պնդում են, թե Սիրիայի ժողովրդավարական ուժերի կազմում շատ են քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) և «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (YPG) անդամները: Պաշտոնական Անկարան Սիրիայում գործունեություն ծավալող այս կազմակերպությունները համարում է ահաբեկչական` հայտարարելով, թե դրանք երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության ճյուղերն են: