Թուրքիան հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում


15:36 , 12 հունվար, 2017

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել հյուսիսային Իրաքում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական օդուժը Զափի շրջանում հարվածներ է հասցրել քուրդ զինյալներին պատկանող երկու ապաստարանի, որոնցում գտնվել են PKK անդամներ: Հարվածներ հասցնելուց հետո թուրքական ռազմական ինքնաթիռները վերադարձել են ռազմաբազա: