15:09 , 12 հունվար, 2017
Yerkir.am-ը գրում է.
Մոսկվայում համոզված են, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում հարգանքն ավելի շատ պետք է լինի, և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկխոսության հույս ունեն. ըստ РИА Новости-ի` ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Նախագահ Պուտինն իր գործողություններով և իր հայտարարություններում հստակորեն և ոչ երկիմաստ ցուցադրում է, որ հարգում է մեր գործընկերներին: Սակայն այդ հարգանքը պետք է լինի փոխադարձ»,- ասել է նա` պատասխանելով լրագրողների` Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին հարցին:
Պեսկովը նշել է, որ ՌԴ-ում հույս են փայփայում, որ երկու երկրների ղեկավարները լեզու կգտնեն իրար հետ: