14:46 , 12 հունվար, 2017
Armenpress.am-ը գրում է.
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Վատիկանում հյուրընկալվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, գրում է Bild-ը:
36-ամյա բռնցքամարտիկը Հռոմի պապին նվիրել է իր ձեռնոցները չեմպիոնական մենամարտից:
«Ես Հռոմի պապին պատմեցի բռնցքամարտիկի իմ կարիերայի մասին եւ ասացի, որ շատ հավատացյալ եմ։ Հրաժեշտ տալով՝ Պապն ինձ մաղթեց հաջողություն»,- ասել է Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ վերջերս Արթուր Աբրահամը մասնակցել էր Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Լուկաշ Պոդոլսկու կազմակերպած բարեգործական ֆուտբոլային խաղին:
Հռոմի պապը ընտրվելٳց հետո վերցրել է Ֆրանցիսկոս անٳնը՝ ի պատիվ սٳրբ Ֆրանցիսկ Ասսիզեցٳ։ Ֆրանցիսկոսն առաջին ճիզվիտ պապն է, առաջին պապը՝ Լատինական Աﬔրիկայից, առաջինը՝ Հարավային կիսագնդից և առաջին ոչ եվրոպացի պապը՝ սիրիացի Գրիգոր III պապից հետո, ով վախճանվել է 741 թվականին։