14:39 , 12 հունվար, 2017
Araratnews.am-ը գրում է.
Պերմի «Ամկարի» և Տուլայի «Արսենալի» միջև համաձայնությամբ հայ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով նախորդ տարի վարձավճարով հանդես է եկել Կարագանդայի «Շախտյորում», այսօր կմեկնի Թուրքիա, որտեղ կմիանա նոր թիմի ուսումնամարզական հավաքին,- հաղորդում է «Ամկարի» պաշտոնական կայքը:
Արզումանյանը ռուսական ակումբին էր միացել 2014-ին: Այդ ընթացքում նա պերմցիների կազմում մասնակցել է 13 հանդիպման:
2016 թվականի հունվարին նա վարձավճարով տեղափոխվել է «Շախտյոր» և մասնակցել է 8 խաղի: